Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 590 հազար 589 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, խոշոր եղջերավորների մեջ կովերի գլխաքանակը 266 հազար 815 է: Հանրապետությունում հաշվառվել է 166 հազար 757 խոզ, 637 հազար 978 ոչխար, 22 հազար 081 այծ, 10 հազար 049 ձի: Թռչունների գլխաքանակը կազմում է 4 միլիոն 406 հազար 374 հատ, որից 2 միլիոն 628 հազար 110-ը' ածան հավ:

Նախորդ տարվա համեմատ թե խոշոր, թե մանր եղջերավորների գծով նվազում է արձանագրվել՝ բացառությամբ թռչունների գլխաքանակի, որտեղ աճը 15.5 տոկոս է:

Նախորդ տարվա համեմատ' խոշոր եղջերավորների գլխաքանակն աճել է միայն մայրաքաղաքում (7.8 տոկոս), մարզերում այն նվազում է արձանագրել: Խոզերի գլխաքանակը մայրաքաղաքում աճել է 37.7 տոկոսով, Գեղարքունիքում' 1.8, Կոտայքում' 10, Տավուշում' 1.6 տոկոսով: Ոչխարների գլխաքանակը Երևանում աճել է 22, ձիերինը' 57.1 տոկոսով: