ՀՀ Նախագահի աշխատակազմից հաշվեկշռից հանված Էյրբաս «Ա-319-132» օդանավը կառավարությունն ամրացրեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ Նախագահի 2018 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից գույք հանելու մասին» կարգադրությամբ՝ Էյրբաս «Ա-319-132» տեսակի 1998 թվականի արտադրության օդանավը հանվել է «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից: