Առյուծը սաֆարիի ժամանակ ցատկել Է ջիպի մեջ ու վախեցրել զբոսաշրջիկներին: Տեսանյութի վրա ուշադրություն Է դարձրել Daily Mail հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հոլովակը նկարահանվել Է Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգերտ ազգային բնայգում:

Դրանում երեւում Է, թե ինչպես Է մեքենայում գտնվող ուսանողների խմբի վրա ցատկում սպիտակ առյուծը: Դրսում կանգնած ուղեվարը մի քանի անգամ ուղեւորներին խնդրում Է հանդարտվել, իսկ այնուհետեւ դանդաղորեն նրանց դուրս Է բերում ավտոմեքնայից: Կենդանին, իր հերթին, չԷր շտապում լքել փոխադրամիջոցը: «Վարորդը մեզ ասում Էր, որ առյուծներն ավտոմեքենաներն ընկալում են որպես խաղալիքներ, եւ որ նրանք կարող են ցատկել մեզ մոտ, բայց մենք կարծում Էինք, թե դա կատակ Է»,-պատմել Է տեսանյութը նկարահանած ուսանողը: Ավտոմեքենայի վրա ցատկած Զեւս անունով առյուծին մեծացրել են մարդիկ, ուստի նա բարյացակամ Է վերաբերվում նրանց:

Շատ չանցած վարորդը կարողացել Է քշել առյուծին, եւ ուսանողները շարունակել են իրենց ճամփորդությունը: