«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով` այս օրերին շաքարի արքա Սամվել Լիմինդրովիչը Սամվել Կարապետյանի հետ հանգստանում է Դուբայում: «Իշխանական օլիգարխիկ տուսովկան քիչ-քիչ քայքայվում է. Լֆիկը Դուբայ է գնացել մենակ»,- տեղեկացրեց մեր աղբյուրը` հիշեցնելով, որ հայաստանյան օլիգարխիան տարին երկու անգամ համախմբված մեկնում էր Դուբայ՝ արեւահարվելու։

 

«Հիմա Գագիկ Ծառուկյանի գլուխը խառն է, նա նույնպես մենակ` իր ընտանիքով է մեկնում Դուբայ, Հովիկ Աբրահամյանին Սամվել Ալեքսանյանը չի հրավիրում, վախենում է, որ Սերժ Սարգսյանը կզայրանա։ Մյուս սանիկ Գագիկ Բեգլարյանն էլ զբաղված է իր տղային թաղապետ դարձնելու գործով»,- տեղեկացրեց իշխանական մեր աղբյուրը:

Իսկ ե՞րբ Բեգլարյան-կրտսերը թաղապետ կդառնա։ «Դժվար է ասել, մայիսին է տարիքը լրանում, իսկ հիմա սպասում են տեսնեն՝ ապրիլի 9-ից հետո ինչ դասավորություն է լինելու, ով որտեղ է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում