ԱՄՆ նախագահի բարձրաստիճան խորհրդականները պահանջում են, որ ավելի ագրեսիվ գործողություններ ձեռնարկվեն Ռուսաստանի դեմ, հայտնում է  New York Times թերթը։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփի աշխատակազմը դիտարկում է «լրացուցիչ պատժամիջոցներ ու այլ միջոցառումներ»։ Ընդ որում պաշտոնյանեըր հայտնում են, որ պարզ չէ, թե որքան հեռու է պատրաստ գնալ ԱՄՆ առաջնորդն այս հարցում։ Պարբերականի զրուցակիցները պնդում են, որ Թրամփն հետզհետե ավելի է համոզվում, որ Ռուսաստանը վտանգավոր է, սակայն մինչև հիմա նա հրաժարվում էր խստացնել իր հրապարակային դիրքորոշումը։