Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայանում մարտի 30-ին ավտոբուսի այվելու հետևանքով չեղյալ են համարվել ավելի քան 100 չվերթներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բրիտանական Independent պարբերականը:

Ավտոբուսը սկսել է այրվել օդանավակայանի ավտոկայանման կետում: Անվտանգության նկատառումներից ելնելով օդանավակայանից տարհանվել է շուրջ 15 հազար մարդ: Սթենսթեդ օդանավակայանի ղեկավարությունը թվիթերյան իր միկրոբլոգում ներողություն է խնդրել թռիչքների չեղարկման կամ հետաձգման համար:

Օդանավակայանի խոսնակը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ հրդեհի պատճառն ավտոբուսում էլեկտրական խափանումն է եղել: Նա տեղեկացրել է, որ մարտի 31-ին թռիչքները կվերականգնվեն, օդանավակայանը կգործի բնականոն կերպով: