Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար քաղաքում ականի պայթյունի հետևանքով մահացել է երկրի զինված ուժերի երկու ներկայացուցիչ, երեքը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 31-ի առավոտյան, ականը գործի է դրվել զինուժին պատկանող մեքենայի մոտենալուն պես:

Դեռևս որևէ խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: