Ապրիլի 1-ին, ժամը 12:41-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Volkswagen Jetta» մակնիշի 35 QU 524 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Ն. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից տան պատին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: