Ապրիլի 2-ին, ժամը 17:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիրի 38-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:43-ին, մարվել՝ 18:43-ին:

Նիկոլ Դումանի փողոցում մասամբ այրվել է տներից մեկի տանիքը (մոտ 30 քմ), խորդանոցը (մոտ 20 քմ) և զրուցարան-տաղավարն՝ ամբողջությամբ (մոտ 20 քմ):