Reuters-ը տեղեկացնում է, որ  ԱՄՆ-ում արգելել են  Volkswagen ավտոմեքենաների շահագործումը և ստիպել է գերմանական արտադրողին հետ գնել իր ավելի քան 350 հազար ավտոմեքենաները, որոնց արտանետումների թունավորման աստիճանը, պարզվել է՝ գերազանցել է հայտարարվածին։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ խոտանված ավտոմեքենաները պահվում են մի քանի տասնյակ խոշոր հրապարակներում։

 

Volkswagen-ը ավելի քան 7,4 մլրդ եվրո է ծախսել ԱՄՆ-ի ողջ տարածքում հսկայական կայանատեղիներում ավտոմեքենաները կայանելու համար։

Ավտոմեքենաների հետգնման ընթացակարգը կտևի մինչև 2019թ.: