ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գործող դեղատներից մեկից գողություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2018թ. մարտի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ մարտի 2-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Մաշտոցի պողոտայում գործող դեղատներից մեկից  հափշտակել է «Կանգավիտես» տեսակի դեղահաբի տուփ՝ պատճառելով գույքային վնաս: