«Հրապարակ» թերթը գրում է.

«Այս օրերին իշխանությունը պատրաստվում է Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային, որը կընթանա ապրիլի 9-ին, ավանդական կարգով' մոտոցիկլետներ, կորտեժ, շչակներ: Արմեն Սարգսյանին հանդիսավորությամբ կվերցնեն իր հայրական տնից' Դեմիրճյան հասցեից:

Մինչ այդ' նույն հանդիսավորությամբ ՄՀՀ կտարվեն պետական եւ հոգեւոր խորհրդանիշները․ Մատենադարանից Վեհամոր' 7-րդ դարի Ավետարանը, ՍԴ-ից' Սահմանադրության մայր օրինակը, նախագահականից' պետական դրոշը եւ նախագահական նշանը: Արարողակարգն սկսվելու է ժամը 12-ին։

Արմեն Սարգսյանը միայնակ կմտնի դահլիճ, աջ ձեռքը կդնի Ավետարանի ու Սահմանադրության վրա, կերդվի: Ապա կստանա Վեհափառի օրհնությունը, եւ ողջույնի խոսք կասի Սերժ Սարգսյանը: Դրանից հետո Արմեն Սարգսյանը կտեղափոխվի Մաշտոցի իր նստավայրը' հիանալու հարեւանությամբ գտնվող Մատենադարանով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում