«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կառավարությունը քննարկում է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած' ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման կարգը խստացնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ, վարորդները պետք է պարտադիր ունենան մեքենայի գազաբալոնի անվտանգության վկայագիր, եւ գազալցակայանի աշխատողը վարորդից պետք է պահանջի դրանք, հակառակ դեպքում մեքենան չի լիցքավորի: Այդ փաստաթղթերի բացակայության դեպքում օրենքով նախատեսված են բավական լուրջ տուգանքներ՝ 100 հազարից մինչեւ 1 մլն դրամի չափով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս թեմայով անցկացվել են հետազոտություններ, եւ պարզ է դարձել, որ վերջին 6 տարիների ընթացքում տեղի ունեցած 91 դժբախտ պատահարների գերակշռող մասի համար հիմք են ծառայել անորակ գազաբալոնները: Միայն 2012-2018թթ. ընթացքում գազալցակայաններում գրանցվել է 23 հրդեհի դեպք, զոհվել է երկու մարդ: Նույն ժամանակահատվածում գրանցվել է նաեւ 537 պայթյուն: Իսկ այս ամենի վերահսկողությունը դրվելու է ԱԻՆ-ի եւ ճանապարհային ոստիկանության վրա:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: