«Հրապարակ» թերթը գրում է.

Կարո՞ղ ենք ասել, որ օրերս Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո բացված «Ալեքսանդր» հյուրանոցը Ներդրողների ակումբի հերթական քայլերից է, քանզի ներդրողը՝ Սերգեյ Համբարձումյանը, համարվում է Ներդրողների ակումբի անդամ: «Ոչ, մենք դրա հետ կապ չունենք, մեր ակումբը դեռ փայատերեր չունի, մեր ծրագրերը երկարատեւ են, աշխատանքներն այս պահին նախապատրաստական փուլում են, չնայած այս մեկ տարվա ընթացքում արդեն իսկ հաղթահարել ենք Սամվել Կարապետյանի խոստացած մեկ միլիարդի շեմը»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Սամվել Կարապետյանի հիմնադրած Հայաստանի ներդրողների ակումբ փակ-ոչ հրապարակային-պայմանագրային ներդրումային ֆոնդի հայաստանյան պատասխանատուն:

 

Պարզվում է` կառավարության ժամանակներ առաջ ներկայացրած ներդրումային ֆոնդի անդամների ցանկը` ռուսաստանաբնակ հայ մեծահարուստներից բաղկացած, եղել է ոչ ֆորմալ (ֆորմալը վերը նշված ֆոնդն է), որի շուրջ բավականին տարակարծություններ կան. անդամներից շատերն իրենք են հրաժարվում, իսկ Ռոբսոնի` Ռուբեն Թաթուլյանի դեպքում էլ կառավարությունը «հրաժարվեց» նրանից` հայտնի պատճառներով: «Խնդիրն այլ տեղ է, ռուսաստանցի շատ գործարարներ կարծում էին, որ վարչապետ կդառնա Կարեն Կարապետյանը, բայց երբ հասկացան, որ Սերժ Սարգսյանն է գնում վարչապետության, գործարարներն առանձնապես չեն ցանկանում գործ ունենալ այդ ակումբի հետ եւ պրեզենտացիաներին հրավիրում են Սերժ Սարգսյանին, անգամ Սամվել Կարապետյանին չեն հրավիրում»,- ասաց կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: