Մոսկվայում «Պերսեյ երեխաների համար» մանկական ժամանցային առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով աղբյուրին:
 
«Տուժածը, որը տարհանվել էր այրվող շենքից, մահացել է շտապօգնության մեքենայում։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել»,-հայտնել է գործակալության աղբյուրը։
 
Այս պահին կրակը մարվել է: Այրվել է 80 քմ տարածք: Ավելի քան 600 մարդ տարհանվել է: