Մոսկվայի «Պերսեյ» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհը մարելիս վեց հրշեջ է տուժել: Նրանցից մեկի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Իլյա Դենիսովըհայտարարել է, որ հրշեջներն ամբողջությամբ հանգցրել են հրդեհը, որի արդյունքում զոհվել է մեկ մարդ' առեւտրի կենտրոնի աշխատակիցը, ով շփոթել էր տարհանման ելքը:

Հրդեհը բռնկվել է ապրիլի 4-ին առեւտրի կենտրոնի 4-րդ հարկում: Տարհանվել է 115 մարդ: