Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլն իր թիմակիցների՝ ՔՊ կուսակցության անդամների հետ, քայլարշավ է սկսել Գյումրիից, որի վերջնակետն Ազատության հրապարակն է լինելու: 

Այսօր քայլարշավի 6-րդ օրն է: Մասնակիցները Թեժ լեռում են։

 

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ մեկնարկել է նաեւ դրամահավաք: Հավաքված գումարով քայլարշավի մասնակիցները հոգալու են իրենց կացության խնդիրները։ Փաշինյանը հայտարարել է, որ դրամահավաքի ընթացքի եւ կատարված ծախսերի մասին հանրությանը պարպերաբար հաշվետվություն կներկայացվի: