ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ ապրիլի 5-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 480.21 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և կազմել 589.46 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 8.35 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.72 դրամով և կազմել 675.27 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 56.44 դրամով և կազմել 20646.72 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.96 դրամով և կազմել 254.13 դրամ: Պլատինի գինը նվազել է 125.60 դրամով և կազմել 14188.54 դրամ: