Ռուս-թուրքական հարաբերություննները վերջին շրջանում և ՌԴ նախագահի Այցը Անկարա փաստում են, որ այս երկու պետություններն այսօր գտնվում են հարաբերությունների ջերմացման փուլում, ինչը հայերիս համար անհանգստացնող է։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն՝ ընդգծելով, որ քանի որ ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը աննախադեպ ծավալների է հասնում, դա Հայաստանի համար մտահոգիչ է լինելու, քանի որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը լավ օրինակ է այն բանի, թե ինչ է լինում բարեկամի և թշնամու մերձեցման հետևանքով:

Խոսելով  Անկարա ՌԴ նախագահի այցի մասին՝ Մարտիրոսյանը նկատեց, որ Թուրքիան կարողանում է քաղաքական առևտուր անել և քաղաքական շանտաժի ճանապարհով արդյունքի է հասնում, ինչը, սակայն, չի կարողանում անել Հայաստանը․ «Հայաստանը բազմավեկտոր քաղաքականություն չի վարում: Ժամանակն է, որ Հայաստանը ոչ թե փոխարինի իր դաշնակիցներին ուրիշ ուժերով, այլ գտնի նոր, լավ, որակյալ և վստահելի դաշնակիցներ. այդպիսի երկրներ կան: Այդպիսի երկրներ կարող են լինել Չինաստանը, որը հետաքրքրություններ ունի այս տարածաշրջանում և հեռահար քաղաքականություն է վարում հակակշիռներ ունենալու առումով»,- ասաց նա;
 
Անդրադառնալով Ղարաբաղի հարցում ռուս-թուրքական երկխոսությանը՝ նա ասաց՝ կասկած չունի, որ եթե հանկարծ բախում լինի, ապա առաջիկա բախմանը Թուրքիան ուղղակիորեն մասնակցելու է: «Թուրքիայի ռազմական մասնակցությունը չի լինելու բացահայտ՝ թուրքական համազգեստներով, բայց թուրքական ստորաբաժանումները մասնակցելու են, ինչը լուրջ խնդիր է մեզ համար և Հայաստանը ի՞նչ ունի սրան հակազդելու»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը։