«Ժամանակ» թերթը գրում է.

«Մարտի վերջին գյուղնախարար Իգնատի Առաքելյանը Վանաձորի քաղաքապետարանում մասնակցել է CARMAC Group իտալական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը «Վաբա» ՍՊԸ-ի հետ համատեղ շուտով Հայաստանում կհիմնի կարկտապաշտպան ցանցերի գործարան:

 

Ուշագրավ է, որ այս գործարանը, որի կառուցումը դեռ չի սկսվել, Վանաձորում կառուցվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ընկերության կողմից՝ հենց նրան պատկանող տարածքում:

Նշենք, որ «Վաբա» ՍՊԸ-ն հիմնադրել է Վահրամ Բաղդասարյանը՝ 2002 թվականին, երբ պատգամավոր էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում