Աֆղանստանի հյուսիսային Սար-ի-Փուլ նահանգում «Թալիբան» ծայրահեղական շարժման մարտիկների հարձակման հետևանքով մահացել է աֆղանական բանակի առնվազն երկու զինվոր, իսկ երեքը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հարձակումն իրականացվել է ապրիլի 6-ի երեկոյան՝ նահանգի գյուղերից մեկում ու շարունակվել ավելի քան 30 րոպե:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը կայուն է: