Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինանն իր թիմակիցների՝ ՔՊ կուսակցության անդամների հետ, քայլարշավ է սկսել Գյումրիից դեպի Ազատության հրապարակ։ 

Այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը քայլարշավի 10-րդ օրն է, նախաձեռնության անդամները հասել են Սևան: 

 

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է «սկոչել» ճանապարհի արագաչափերը:

Հիշեցնենք, որ այս օրերին քայլարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փակել էր Երևան-Սևան-Իջևան Մ-4 միջպետական նշանակության ճանապարհի 82-րդ կիլոմետրում տեղադրված երթևեկության կազմակերպման միջոց հանդիսացող արագաչափ սարքը: Նրա արարքի վերաբերյալ ոստիկանության հայտարարություն էր տարածել.

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական խաղաղ «անհնազանդության» պատրվակով, այսօր ժամը 13:00-ի սահմաններում փակել է Երևան - Սևան –Իջևան Մ-4 միջպետական նշանակության ճանապարհի 82-րդ կիլոմետրում տեղադրված երթևեկության կազմակերպման միջոց հանդիսացող արագաչափ սարքը:

Այս արարքը վարչական իրավախախտում է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար նախատեսված է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակ կհասնեն ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին: