Այսօր առավոտյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և #ԻմՔայլը նախաձեռնության անդամ Արփի Դավոյանի տան դռան առաջ գլխատված թռչուն է հայտնաբերվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արփի Դավոյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ:

«Առավոտյան մեր բնակարանի դռան առջև ինձ դիմավորեց այս գլխատված ճնճղուկը։
Փաստորեն, Կոզա Նոստրայի կանոններով ապրող մարդիկ կան մեր կողքին։ Ինչևիցե, լավ եղեք....»: