ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները չեն սահմանափակվում Սահմանադրությամբ։

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավարը համոզված է, որ Արմեն Սարգսյանը փայլուն կկատարի իր գործը, որովհետև ունի բավականին լավ անցյալ, դիվանագիտական փորձ և ապաքաղաքական անձնավորություն է․ «Բավականին երկար համբերել եք, հիմա էլ համբերեք. մի քանի օր է մնացել, կորոշենք»,-ապագա վարչապետի մասին հարցին ի պատասխան ասաց Բաղդասարյանը։ 

 

Խոսելով վերջին շրջանում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարացման դեմ ուղղված բողոքի ակցիաների մասին՝  Բաղդասարյանը նկատեց, որ չի հասցնում դրանց հետ ծանոթանալ․ «Հանրապետականը անհանգստացած չէ նման շարժումներից, քանի որ հարգում է ժողովրդավարության կանոնները: Իրենց բարի երթ եմ ցանկանում: Քայլելն առողջություն է»: