Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ չի ցանկանում մեկնաբանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որևէ գործողություն, քանի որ այդ կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի քայլերը մանկապարտեզային պայքար են հիշեցնում: «Ես չեմ պատրաստվում քաղաքական բանավեճը իջեցնել «Սնիկերս»-ի կամ «Թվիքս»-ի մակարդակի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Ապրիլի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արփի Դավոյանի տան դռան առաջ գլխատված թռչուն էր հայտնաբերվել, ինչը Դավոյանն իրեն վախեցնելու փորձ էր որակել: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեպքի առնչությամբ հայտարարել էր, որ ցանկացած գործողություն ստանալու է պատասխան՝ նշելով, որ ինքը պատասխան գործողություն կկազմակերպի ու Էդուարդ Շարմազանովի դռան առաջ կտրտած «Սնիկերս» կդնի։