ԱՄՆ-ի Կոնգրեսում երեքշաբթի օրը սկսվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Մարք Ցուքերբերգի մասնակցությամբ լսումների շարք։ Լսումները հրավիրվեցին, երբ պարզ դարձավ, որ Թրամփին աջակից Cambridge Analytica քաղաքական կազմակերպությունը 2Օ16 թվականի ընտրությունների ժամանակ մուտք է գործել 87 օգտատերերի անձնական հաշիվներ։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնատար անձինք անցյալ տարվա աշնանը ստիպված էին պատասխանել 2Օ16 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված շատ սուր հարցերի։ Սակայն Cambridge Analytica կազմակերպության կողմից 87 միլիոն օգտատերերի տվյալները ձեռք բերելու փաստը այսօր Կոնգրես է հրավիրում գործադիր տնօրեն Մարք Ցուքերբերգին։ Եվ օրենսդիր մարմնի անդամներն այսօր ավելի շատ ակնկալում են բացատրություններ, քան զղջման խոսքեր։

Խնդիրը «Ֆեյսբուք»-ի կողմից առաջարկված հավելվածների միջոցով օգտատերերի անձնական տվյալները ստանալու փաստի մեջ է։ Այդ միջոցով է Cambridge Analytica-ն ստացել է տեղեկություններ ընտրողների քաղաքական հայացքների ու կրոնական ուղղվածության մասին։