ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA) հրապարակել Է վիրտուալ տեսաշրջագայություն Լուսնի հայտնի լանդշաֆտային վայրերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսանյութը բաղկացած Է լուսանկարներից, որոնք արվել են Lunar Reconnaissance Orbiter տիեզերական ապարատի աշխատանքի ինը տարվա ընթացքում: Տեսահոլովակը կատարված Է 4K լուծաչափով, ինչը հանդիսատեսներին թույլ Է տալիս մանրամասնորեն դիտել գործակալության ընտրած տեղավայրերը: Լանդշաֆտների թվում դիտման համար մատչելի են ամերիկյան Apollo-17 տիեզերանավի վայրԷջքի հրապարակը Ցուլ-Լիթրոուի հովտում եւ տիեզերագնացների ուղու մի մասը 1972 թվականին տիեզերագնացների՝ Լուսին եռօրյա ճանապարհորդության ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: