Մայք Պոմպեոն, որն ԱՄՆ Կոնգրեսի Սենատում լսումների ընթացակարգ է անցնում երկրի նոր պետքարտուղար պաշտոնում հաստատվելու կապակցությամբ, կհայտարարի, որ իր գալով կավարտվի Վաշինգտոնի «մեղմ» քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Իր ելույթում, որից քաղվածքները հայտնվել են գործակալության տրամադրության տակ, Պոմպեոն «Ռուսաստանին քննադատության է ենթարկել այն բանի համար, որ նա իրեն «ագրեսիվ» է պահում, եւ որ Թրամփի վարչակազմը ՌԴ-ն որպես վտանգ է դիտում երկրի համար»:

Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ «հարկավոր է շարունակել դիվանագիտական ջանքերը, քանի դեռ մարտահրավերներ գոյություն ունեն» Մոսկվայի կողմից:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնի թեկնածուն նաեւ պլանավորում է ընդգծել աշխարհում ԱՄՆ-ի առաջատար դերի պահպանման կարեւորությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: