Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինանն իր թիմակիցների՝ ՔՊ կուսակցության անդամների հետ, քայլարշավ է սկսել Գյումրիից դեպի Ազատության հրապարակ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն իրենց առջեւ խնդիր են դրել անցնել Հայաստանի խոշորագույն քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով:

Այսօր 13-րդ օրն է: Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ գտնվում է Երևանից 16 կիլոմետր հեռավորության վրա։ Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որն ուղերձ է ՀՀ բոլոր բնակավայրերի բնակիչներին։ Փաշինյանը կոչ է անում բոլորին՝ անգամ սփյուռքահայությանը՝ գալ և մասնակցել «Ընդդեմ Սերժ Սարգսյանի» հանրահավաքին, որը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 18։30-ին։