ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Անդրեյ Սիմոնյանը ժամանել է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատված, որտեղ ճանապարհը պակել են բեռնատարների վարորդներ: Նրանք, արդեն մի քանի ժամ փակ պահելով երթևեկությունը, բողոքում են թույլատրելի քաշից ավելի բեռ բարձելու համար տուգանքների դեմ: Վարորդները նախարարությունից պահանջում են չեղարկել տուգանքները:

Փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել ընդունելու վարորդներին և լսել նրանց հուզող խնդիրները: Փոխնախարարը հորդորել է նրանց քննարկում անցկացնել նախարարությունում: «Եկեք միասին քննարկենք, որ չտուժի և օրենքը, և դուք»,- վարորդների հետ հանդիպման ժամանակ ասաց Անդրեյ Սիմոնյանը:

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում ապրիլի 12-ին բեռնատարի վարորդները փակել են ճանապարհը' կաթվածահար անելով երթևեկությունը: Պատճառը կառավարության կողմից ընդունված որոշումն է, որի հետևանքով մի շարք վարորդներ տուգանվել են թույլատրելի քաշից ավելի բեռ բարձելու համար: