Երեկ Բաղրամյան 26-ի դիմաց ակցիա է տեղի ունեցել: SOS հաղորդաշարի հիմնադիր Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երեւում է, որ ոստիկանները քաղաքացիների տարած «նվերը» հեռացնում են տարածքից:

Իսկ այդ «նվերը» Հայկ Բարսեղյանն անվանել է` «Մեծ բան»:

 

Ֆեյսբուքյան օգտատերերը խիստ հետաքրքրված փորձում են ճշտել, թե ինչ է պատկերված նկարներում: Բարսեղյանն ընդամենը հայտարարում է՝ «Մեծ բան»:

Նա, ըստ ամենայնի, մնացածը թողել է քաղաքացիների երեւակայությանը: