Ապրիլի 13-ին, ժամը 08:51-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին BMW մակնիշի 34 RT 147 պետհամարանիշով (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. վարորդը և ուղևորը՝ 1982 թ. ծնված Լ. Պ.-ն տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մյուս ուղևորը (մոտ 30 տարեկան) հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ: Տուժածին այնուհետև տեղափոխել են Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Լ. Պ.-ի դին և հոսանքազրկել ավտոմեքենան: