Ֆրանսիայի հրապարակում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Քաղաքացիական անհնազանդության ծրագիրը, որը պետք է իրականացնեն քաղաքացիները։

Միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 16-ին՝ առավոտյան 8.15 – րոպեից. «Ոչ մի վտանգավոր բան չի լինի»,- վստահեցրեց նա։

 

Քաղաքացիական անհնազանդության ծրագրով՝ կամուջներն են արգելափակելու. այսինքն՝ մեքենաները թողնելու են կամուրջների վրա եւ քաղաքացիները ոտքով գնալու են ԱԺ։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է փակել բոլոր ճանապարհները՝ այնտեղ թողնելով մեքենաները եւ կրկին ոտքով գալ ԱԺ։
Նա նաեւ առաջարկում է ակցիա անել եւ մետրոյով երթեւեկողներին եւս  ոտքով բերել ԱԺ։
Փաշինյանը գիտի, որ բերման կենթարկեն մետրոյում ակցիա անողներին, սակայն դա, ըստ նրա, չպետք է անհանգստացնի, քանի որ այդքան ոստիկան չկա։

Եթե տրանսպորտ չկա, խցանում է, ըստ Նիկոլ Փաշինյանի, կսկսվի գործադուլ եւ դասադուլ։
«Եթե նույնիսկ գիշերը շարժման առաջնորդներին ձերբակալեն, դուք արեք Ձեր գործողությունը առավոտյան 8.15-ից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ բացատրեց՝ ինչու է բացեբաց ներկայացնում այս ամենը.« դրա արդյունքում ոստիկանությունն իր ուժերը կտեղակայի տարբեր հատվածներում, եւ քայլ անելով հնարավոր կլինի հասնել ԱԺ»։

Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, ապա կալանքի սանկցիայի համար ինձ կբերեն ԱԺ, եւ ես ամբիոնից կասեմ ինչ է պետք հետոանել,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով պատգամավորական անձեռնմխելիությունը։

«Ես չեմ ասում՝ հավատացեք ինձ, այլ ասում եմ՝ հավատացեք Ձեզ, քանի որ սա լինելու է Ձեր հաղթանակը»,- հայտարարեց ԱԺ պատգամավորը։