Առավոտյան ժամը 08:00-ից ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում: Ցուցարարները փակել են Բաղրամյան մետրոպոլիտենը, մետրոյի աշխատանքին խոչընդոտում են նաև մյուս կայարաններում: Ակտիվիստները պարբերաբար նստում են կառամատույցի և դռների արանքում, սակայն ոստիկանները նրանց գրկելով հեռացնում են տարածքից:

Այս պահին ցուցարարները փակել են նաև Օպերայից Բաղրամյան փողոց տանող հատվածը: