Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը հայտնում, է որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված' մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետարանը պատճառվող անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: