Բաղրամյան պողոտայում ոստիկանական պատնեշները գնալով մեծանում են, տարածքում ապրող քաղաքացիներին չեն թույլատրում ազատ անցուդարձ կատարել: Տարածքում է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ոստիկանները լրացնում են իրենց ուժերը։ Ավտոբուսներով տարածք են բերվում ոստիկանական նոր խմբեր, որոնց զրահաբաճկոններ են բաժանվում։

Նշենք, որ այս պահին բազմամարդ է Ֆրանսիայի հրապարակը, որտեղ հանրահավաք են իրականացնում ցուցարարներն ու նրանց առաջնորդները։