Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է մնալ պայթյունավտանգ։ Ոստիկանական ուժերը շարունակում են համալրվել, ոստիկանները հակագազային դիմակներ են հագել և պատրաստվում են հատուկ միջոցներ կիրառել։

Բանակցությունների արդյունքում, սակայն, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոստիկանները չեն կիրառի հատուկ գազ, եթե ցուցարարները չփորձեն առաջ գնալ։

Նշենք, որ մինչ այս պահն անհայտ է մնում, թե ուր են պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց բերման են ենթարկել։