ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արամ Արարատյանին ազատել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

Կարեն Կարապետյանի մի շարք որոշումներով Արամ Վարդևանյանն ազատվել է ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնից, Դիանա Ղազարյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից, Հայկ Զոհրաբյանը՝ ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից, Կարապետ Վարդանյանը՝ ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից, Գևորգ Մուրադյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, Գևորգ Մալխասյանը` ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից, Արամ Մխոյանը՝ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից, Գագիկ Մարտիրոսյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, Հայկ Դավթյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։