Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ պայքարի դուրս եկած «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկնարկում է թավշյա հեղափոխություն:

«Ազգային ժողովում սկսվել է խամաճիկային նիստը։ Գյումրիում հազարավոր մարդիկ դուրս են եկել հրապարակ, Իջևանում զանգվածային դասադուլ է, փակված է Իջևան-Երևան մայրուղին, Վանաձորում զանգվածային դասադուլ է, Երևանում դասադուլ է և ճանապարհներ են արգելափակված, Կապանում ու Մեծամորում դասադուլ է: Այսօր առավոտյան մի խումբ դպրոցականներ շրջափակել են ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի մեքենան։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ երկրում ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություը սկսված է»,-հայտարարեց Փաշինյանը։

 

Նշենք, որ այս պահին Ազգային ժողովում ընթանում է Հայաստանի վարչապետի ընտրության հարցը քննարկող նիստը: