Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը Գլխավոր դատախազության մոտ է: Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից էլ Վազգեն Սարգսյան փողոց, ուր տեղակայված են Գլխավոր դատախազության ու մի քանի նախարարությունների շենքերը: Դատախազության մոտ հավաքի մասնակիցներն իջեցրին ավտոմեքենաների անվանդողերը:

Ընդհանուր երթից որոշ քաղաքացիներ շեղվեցին ու վազեցին տարբեր ուղղություններով, նստարաններ ու աղբամաններ տեղափոխեցին փողոցների երթևեկելի հատվածներ: Այս պահին նրանք փակում են Խորենացի փողոցը: Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարեց, որ պետք է գործողություններ կատարեն կառավարական շենքերի բնականոն աշխատանքը կաթվածահար անելու ուղղությամբ:

Հավաքի մասնակիցներից մի քանիսն էլ ԱԳ, ԿԳ, Սփյուռքի նախարարությունների շենքերի մոտ էր հավաքվել: Երթի մասնակիցները շարժվել են նաև դեպի ՊԵԿ, ցանկանում են ներս մտնել՝ այնտեղ նստացույց անցկացնելու համար: