Ոստիկանությունը վարչական իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկել 59 մարդու: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ բերման ենթարկվածերի թվում է նաև Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի որդին' Աշոտ Փաշինյանը: Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ նա այլևս բաժնում չէ:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Բարխուդարյանը ևս Երիտասարդական մետրոյի կայարանի մոտ գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել: