Ազգային ժողովի  ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ Սահմանադրության ընձեռած հնարավորություններին՝ նշելով, որ  սահմանադրական փոփոխությունները լավ հիմք են քաղաքական և տնտեսական սերտաճումները բացառելու համար․ «Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք․ մեկը արտաքին թշնամին է, մյուսը՝ ներքին»,-ասաց դաշնակցական պատգամավորն՝ընդգծելով, որ արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին։ 

Վարդանյանը, դիմելով վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին՝ նրան մաղթեց կամք, իմաստնություն ու վճռականություն․ «Որ երբ գա ժամանակը՝ հանգիստ խղճով կարողանաք ասել՝ ճակատագրով ինձ վիճակված բեռը տարել եմ պատվով ու պատասխանատվությամբ՝ Հայաստանը ուժեղ, ազատ, արդար երկիր դառնալու անշրջելի ճանապարհին է»,-ասաց պատգամավորը։