Այս պահին բողոքի երթ է իրկանացվում նաև Արմավիրի մարզում: Մեծ թվով դպրոցականներ դասադուլ են հայտարարել և դուրս են եկել փողոց: Նրանք շրջում են դպրոցների մոտով և կոչ անում մյուսներին՝ միանալ պայքարին: Ցուցարարներն իրենց հետ վերցրել են պաստառներ և վանկարկում են «Մերժիր Սերժին»:

Նշենք, որ այս պահին ինչպես Երևանում, այնպես էլ մի շարք այլ քաղաքներում բողոքի երթեր են իրականացվում: