Հայաստանում վերջին օրերին կատարվող իրադարձությունները հայտնվել են ադրբեջանական meydan.tv-ի լրահոսում։

Ադրբեջանական կայքը հրապարակել է «Սարգսյանը լեգիտիմություն չունի, ատում է հայերին» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձ է կատարվել ցուցարարների առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին․

 

«Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն են սկսում։ Ցուցարարները գրավեցին Հայաստանի դրոշները և երգեցին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգիսյանը օրինականություն չունի և նա ատում է հայերին»,-գրել է հոդվածագիրը և հավելել, որ բողոքի ակցիաները տեղի են ունենում նաև Գյումրիում և Վանաձորում:

Հիշեցնենք, որ Հայաստանում կատարվող իրադարձություններին անդրադարձել  է նաև Human Rights Watch-ը և կոչ է արել Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալ ցուցարարների դեմ ուժ կիրառելուց: Կազմակերպությունը հիշեցնում է, որ վերջին տարիներին ոստիկանությունը բազմիցս դիմել է բռնությունների՝ տապալելու համար խաղաղ հանրահավաքները: