«Իմ քայլը» նախաձեռնության համակիրներն այս պահին շրջափակել են այն տարածքը, որտեղ գտնվում են Արտաքին գործերի, Արդարադատության, Մշակույթի, Սփյուռքի, Կրթության և գիտության նախարարությունները: Ցուցարարները նստացույցը շարունակում են նշված գերատեսչությունների մուտքերի մոտ: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախարարությունների աշխատակիցներին կոչ արեց դուրս գալ փողոց և միանալ պայքարին:

 

Ապա հայտարարեց, որ բողոքի ակցիայի կազմակերպիչների հետ 1 ժամ խորհրդակցություն պետք է անցկացնեն այսօր ժամը 19:00-ի հանրահավաքին ընդառաջ:

Նրանք գնացին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ: