Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագել է հրամանագիր Էդվարդ Նալբանդյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Էդվարդ Աղվանի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար»: