«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նոր կյանքի համայնքապետ Գարիկ Սարգսյանին բերման են ենթարկել ոստիականության Վեդիի բաժին: Բանն այն է, որ այսօր առավոտյան, վերջինիս գլխավորությամբ, ցուցարարները փակել էին Նոր կյանք գյուղի մոտ գտնվող Հյուսիս-հարավ ավտոճանապարհը:

Նշենք, որ այս օրերին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաներ են իրականացվում ոչ միայն Երևան քաղաքում, այլև՝ Արմավիրում, Վանաձորում, Գյումրիում և այլ վայրերում: Ի դեպ՝ փողոց են դուրս եկել նաև ուսանողներն ու դպրոցականները, ովքեր իրենց բողոքն արտահայտում են դասադուլի միջոցով: 

 

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, իր աջակիցների հետ միասին, ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երևանի փողոցներում՝ արգելափակում փողոցներն ու կամուրջները՝ խաթարելով երթևեկությունը: