Ժամը 13:30-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման են ենթարկվել 100 քաղաքացի: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Նշենք, որ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանը, Մանե Թանդիլյանը Երևանի տարբեր բաժիններ են այցելել և հանդիպել բերման ենթարկվածներին:

 

«Իմ քայլը» նախաձեռնության անդամներն ու համակիրները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում՝ բողոքելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, որոնց թվում կան անչափահասներ: