Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սերժ Սարգսյանի նկարն այսօր Զեյթունի ոստիկանական բաժանմունքի պատուհանից դուրս են նետել։ 

ՀՀ ոստիկանությունն այդ առնչությամբ հայտարարություն է տարածել.

 

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին իրավախախտման կասկածանքով բերված` Վահագ Գևորգյան ներկայացած անձը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի հետ առանձնազրույց ունենալու ընթացքում, օգտվելով սենյակում ոստիկանության ծառայողի բացակայությունից, ինչն օրենքի պահանջ է, պատուհանից դուրս է նետել ՀՀ վարչապետի լուսանկարը: 

Միջադեպը որոշ անձանց կողմից անհարկի շահարկման առիթ է դարձել։ Կոչ ենք անում անլուրջ հայտարարություններով եւ գործողություններով չինքնադրսեւորվել, ձեռնպահ մնալ փոքր և անհարիր արարքներից: