Րոպեներ առաջ Ոստիկանության գնդապետի հրահանգով բերման ենթարկվեց լրագրող Տիրայր Մուրադյանը, ով երեկ էլ բռնության էր ենթարկվել։

Տիրայր Մուրադյանը կրում էր լրագրողական բեյջ և աշխատում էր Երևան-Աբովյան մայրուղու վրա՝ լուսաբանում էր ցույցը։

Ոստիկանները չեն ցանկանում պարզաբանում տալ՝ ինչի համար են լրագրողին բերման ենթարկում, միայն նշում են, որ նա խոչընդոտում էր իրենց աշխատանքը։